Joomla project supported by everest poker review.

Articles / Unknown

 

 

 

By the steps of the national dances

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

 

         Սյունիքի մարզում գտնւող Շինուհայր համայնքը հիշատակւում է դեռեւս 13-րդ դարի սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանի "Սիսական Տան Պատմութիւն" աշխատության մեջ: Հիշատակվում է Շնհեր անվամբ: Այն եղել է Տաթեւին հարկատու ամենամեծ գյուղը, ունեցել է եկեղեցի, դպրոց, զինանոց: Շատ հաճախ գյուղի անունով է կոչվել նաեւ գավառը: Մինչեւ 18-րդ դարի առաջին կես գյուղը պահպանել է իր դերն ու նշանակությունը: Պատահական չէ, որ Դավիթ Բեկը զինական համալրում ստանալու ակնկալիքով առաջինը կանգ է առել հենց Շնհեր ավանում:

        Վերջերս հնարավորություն ունեցա կատարել մի փոքրիկ արշավ դեպի հին Շնհեր /1940-ական թվականներին գյուղի բնակչությունը տեղափոխվել է փոքր-ինչ հյուսիս/: Ինձ ամենաշատը հետաքրքրում էր տեղի հին եկեղեցին: Գյուղացիները պատմում են, որ այդտեղից 1970-ականներին նույնիսկ ոսկյա զարդեր էին գտել: Եկեղեցին միասրահ է, ուղղանկյունի տես ունի: Այդպիսիները շատ են հատկապես Սյունիքում, եւ դրանցից որոշները նույնիսկ ժամանակին նախաքրիստոնեական պաշտամունքային վայրեր են եղել: Եկեղեցու մուտքի դռնից փոքր-ինչ վերեւ` պատի մեջ ամրացված մի քարե սալիկ գրավեց իմ հետաքրքրությունը: Այն նկարագրում էր մի հետաքրքիր տեսարան: Աջ կողմում պատկերված էին 3 երաժիշտներ: Հստակ երեւում է, որ նրանցից մեկը զուռնա է փչում, մյուսի <<դերը>>  բավական անհասկանլի մնաց ինձ, իսկ երրորդը կարծես թմբուկ էր զարկում: Ձախ կողմում ԱՐՔԱՆ ու ԹԱԳՈՒՀԻՆ /դա հստակ որոշվում է նրանց կրած թագերից/ պատկերված են պարային տեսարանում` միեւնույն դիրքում:


        Սա ամենայն հավանականությամբ վկայում է մինչեւ այսօր չհայտնաբերված զանգեզուրյան ազգային պարերի առկայության մասին եւ կարող է բավականին անհրաժեշտ նյութ հանդիսանալ ազգագրագետների համար:

 

 

Shnher Church Zangezur 

 

 

 


 

 

http://wwwunknown.livejournal.com/tag/%D4%B1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%8A%D5%A1%D6%80

 

 

 

 

 

Sunday the 24th. Design by JoomlaTemplateMaker.