Joomla project supported by everest poker review.

Encyclopedia / Լ  /  Լորկէ/Լորկե

 

 

 

Լորկե / Լորկե (Lorke / Lorke)

 

 

       Հայաստանում շատ են հանդիպում Լորկէ, Լյուլկէ, Լորկը անվանումներով պարերը: Նմանատիպ անվանումներով շատ պարեր պատկանում են հայկական կոլլեկտիվ պարերի տարբեր տարատեսակների: Լորկէ, Լյուլկէ, Լորկը անվանումներով պարերը հանդիպում են ոտ զարնել տեսակներով:

 

       Գրառված են` Լյուլկէ կամ Լորկէ 1932թ. Թալինում գրառված տարբերակ, Լորկէ` Շատախի տարբերակ, Լորկը` Վանա տարբերակ, և գրառվել է Սարիղամիշի տարբերակով Հոպ, Ջանիման պարը, որը կառուցվածքով շատ նման է Լորկէ տեսակին: Վերոնշյալները բոլորը շատ նման են իրենց դանդաղ մասերով, և տարբերվում են արագ մասերով:

 

       Լյուլկէ կամ Լորկէ Թալինի տարբերակը կատարվում էր հարսանիքներում հարսը հայրական տնից հանելու ժամանակ և Վարդավառի տոնի ծաղկահավաքի ժամանակ: Վերջին դեպքում պարում էին միայն աղջիկները, իսկ տղաներին չէր թույլատրվում: Կատարվում էր այն նաև ուխտագնացությունների ժամանակ: Այն բավականաչափ հին պարի համարում ունի:

 

       Լորկէն պատկանում է հին հայկական ծիսական պարերին, նաև երգ-պար է, և չնայած կա քրդական տեքստ նույնպես, սակայն այն իսկական հայկական պար է: Լորկէ անվանման ճշմարիտ մեկնությունը կարելի է բացատրել Լոր թռչունի անվանումով, փաղաքշական լորիկ, որն էլ վկայում է, որ այն վերապրուքն է լորի պատվին տոտեմական պարերի:

 

       Լոր, Լորիկ, Լորիկի հեշտությամբ կարող էին վերածվել Լորկէ , իսկ քրդերենում Լյուլկէ – գիշատիչ թռչուն: Իսկ քրդերեն Լորկէ-ն թարգմանաբար հայերեն նշանակում է շորորվիր, ինչը մեկ անգամ ևս մատնանշում է վերապրուք կապը թռչունների տոտեմների հետ:

 

       Ոտ զարնել – ոտների հարվածները Լորկէ պարատեսակներում չնչին տարբերություններով բոլոր տարբերակներում գրեթե միանման են:

 

       Պարաշարքը կանգնում են կողք-կողքի, ձեռքերը բռնում են ճկույթներով:

 

       Տեղում 4 բարձրացնող զսպանակներ անելուց հետո թեքվում են աջ և կատարում մեկ ծնկածալ, ապա դեպի ձախ և ապա նույն կերպ կատարվում է ծնկածալ:

 

       Մեկ թռիչք կատարվում է աջ ոտքի վրա, ձախը թողնելով հետևում, ապա նույնը կատարվում է ձախ ոտքով: Այս թռիչքները կատարվում են երկու անգամ: Ապա կատարում ենք քայլ աջ ոտքով դեպի աջ, ձախը անցնում է աջ ոտքի հետևից, կրկնում ենք աջ ոտքի քայլը և ապա ձախը միացնում աջ ոտքին: Արագ մասը կատարվում է նույն կերպ, բայց թռիչքներով: Իսկ աջ ու ձախ դարձումները վերածվում են հարվածների: Աջ և ձախ ոտքերով առաջ ու ետ կատարվող թռիչքների փոխարեն նույնպես կատարվում են հարվածներ, սկզբից աջ ոտքով, ապա ձախ և թռիչքներով անցում ենք կատարում:

 

 

 

Lorke - Vaspurakan Dance Group

 

Sunday the 22nd. Design by JoomlaTemplateMaker.