Joomla project supported by everest poker review.

Լ / Լուտկի (Lutki)

 

 

Լուտկի (Lutki)

 

 

      Լուտկի պարը Վանա պարերից է:

 

      Լուտկի պարի անվան բացատրությունը տալիս է լույտ արմատը, որից էլ առաջանում են լուտալ և լուտանալ բայերը և լուտանք գոյականը: Առավել ևս որ շատ տեղերում Լուտկի պարը անվանում են Լութ: Լուտալ, լուտանալ նշանակում է` հարձակվել, նետվել ինչ-որ մեկի վրա կշտամբանքով, խայտառակել, փնովել, հայհոյել, անիծել: Այստեղից – լուտանք, լուտություն – հանդիմանանք, հայհոյանք, կշտամբանք, անեծք, անարգանք, խայտառակություն:

 

       Հին կախարդ-քրմերի կատակների գործառույթների մեջ ոչ միշտ էր, որ մտնում էին բարի կախարդությունը և մոգությունը, հմայությունը: Նրանք հաճախ ամբողջովին «վստահ» իրենց ուժերի վրա փորձանք էին կոչում իրենց թշնամիների կամ իրենց համար ոչ ցանկալի անձանց նկատմամբ, ինչպես փոքր թռչնակների նկատմամբ վարվում էր նրանց տոտեմական նախակերպար Կատակթռչունը: Աստիճանաբար նմանատիպ ֆունկցիաները` գործառույթները մի փոքր մեղմացված և առանց կախարդական նշանակության անցել են հին սրբազան կախարդ-քրմերի կատակների ժառանգորդներին` խեղկատակներին և ծաղրածուներին, որոնք էլ ժառանգել են այլոց դատապարտելի արարքները բացահայտելու, ծաղրելու, հայհոյելու իրավունքը: Ուրախանում էին և ուրախացնում մի մասին, իրենց ծաղրով, սրամտություններով, մերկացնելով և դիպուկ պարսավանքով նեղելով մյուսներին, ինչը հետագայում վերածվեց սոցիալական պայքարի գործիքի, հարստահարողների դեմ հարստահարվողների զենքի:

 

       Լութկի պարի անվանման արմատը վկայում է, որ այն պետք է վերաբերվի նմանատիպ ծաղրածու-խեղկատակների պարերին:

 

       Հայերեն զարնել, հարկանել բայերը, հետևաբար նաև վոտ զարնել պարատեսակների անվանման մեջ պարփակված են բազում հասկացություններ, որոնք բնորոշում են նաև լուտալ բային:

 

       Լութկի պարը իր բոլոր շարժումներով փոխանցում էցոլցլացող, կայծկլտացող ուրախություն` սուր ծաղրից – սատիրայից: Սա իրական կատակ պար է, խեղկատակների, մերկացնողների – Խեղկատակային:

 

       Նման բովանդակությունը ընդգծվում է նաև նրանով, որ Լութկին շատ տեղերում միայն տղամարդկանց պար է, և միայն վերջերս են սկսել պարել համատեղ, խառը:
Լութկի պարի մեջ ոտ զարնելը կատարվում է ոտքի ողջ ներբանով, և ոտնաթաթով:
Շարվում են կողք-կողքի, որը չի փոփոխվում նույնիսկ դարձումների ժամանակ: Բռնում են ճկույտներով, արմունկները ծալված ուղիղ անկյան տակ: Դաստակները գոտկատեղի բարձրությամբ առաջ պարզած, և գրեթե անշարժ են:

 

       Կառուցված լինելով հարվածների վրա, կարծես թե դուրս է մղում զայրացած և ոտներով դոփոխ «աշխարհի հզորներին»: Կարծես թե նրա դերը ստանձնել են խեղկատակները, ովքեր կրկնելով նրա «սպառնալիքները» և ոտներով նրա «դոփյունները» ասես գրգռում, ջղայնացնում են նրանց` տեղաշարժվելով միայն աջ և թռիչքների ժամանակ ի ցույց դնելով մեկ աջ, մեկ ձախ ոտնաթաթերը:

 

 

 

 

 

Sunday the 22nd. Design by JoomlaTemplateMaker.