Joomla project supported by everest poker review.

Վ / Վեր-վերի 

 

 

Վեր-վերի (Ver-veri)

 

 

       Վեր-վեր տեսակի պարերն ու պարերգերը շատ են տարածված Հայաստանի բոլոր շրջաններում: Վեր-վեր, Վեր-վերի կամ Վերվերուկ պարատեսակը, որի հիմքում ընկած է երկու գնալ, մեկ դառնալ պարաձևը իրենից ներկայացնում է հայկական պարերի շատ հատուկ, ինքնատիպ տեսակ: Նրանում տեղ գտած քայլերն ու թռիչքները դուրս են գալիս հարթ հետագծի սահմաններից և վերածում նրան ոլորանի: Այս տեսակ պարերը առնվազն երկու մասից են կազմված, իսկ երբեմն երեք, չորս և ավելի մասերից: Ժողվրդական պարողների կողմից այսպիսի պարերի 1-ին մասը ըստ տեմպի բնութագրվում է, սովորաբար որպես դանդաղ` Ծանդըր:

 

       Մեծամասնությամբ Վեր-վերի պարերը մաժորային են` կենսուրախ: Տրամադրությունը նրանցում ուրախ է, երբեմն կատակային: Թռնոցի, Թռնոկի, Թըռման, Թըվերք, Թըռվերի, Թըռվըռուն արագ պարերի անվանումներ են, որոնցում բոլոր մասերը արագ են Թեթեվ, կամ 1-ին մասը չափավոր տեմպ ունի, իսկ հետագա մասերը – արագ տեմպ, մի մասից մյուսը պրոգրեսիվ արագացող: Թըռ արմատը -թռչյուն բառի հիմքն է: Բոլոր վերոնշյալ բառերը նշանակում են թռիչք: Եվ այդ իսկ պատճառով բոլոր Թըռնոցի տեսակի բոլոր պարերը թռիչքային են: Այստեղից է թռչել բայը,որը նշանակում է և թռչել, և ոստնել: Իսկ ոստնելով քայլելը կոչվում է արմատի կրկնողությամբ -թըռթըռել: Սա կաքավի քայլվածքը փոխանցող բայ է, ինչպիսիք է նաև ոստոստելը:

 

       Թռչող պարերը իրենց անվանումներով հավաստում են իրենց կապը թռչունի թևի հետ, ինչի մասին է հուշում արագ պարերի անվանումը – Թեթև: Բառացիորեն թևավորված, թևավոր, քանի որ կազմված է թև արմատի կրկնողությամբ: Եվ այսպես թեթև, արագ – նշանակում է թևավոր:

 

       Ժողովրդական լեզվի դարձվածքով վեր-վեր ընկնիլ նշանակում է. թռչկոտել, վեր թռնել և միաժամանակ ուրախանալ, ուրախությունից պարել, ուրախությունից ծափահարել, ցնծալ և այլն: Վեր արմատը կամ վերանալ բայը նշանակում է ձգտել դեպի վեր, բարձրանալ աճել:

 

       Այսպիսի ուրախ, ցնծալի պարերի առաջնորդները այդ պատճառով է, որ կոչվել են վերվերիչներ, ով պետք է իր բարձր թռնելու արվեստով օրինակ ծառայեր մատաղ սերնդի աճի հմայման մեջ:

 

       Գրաբարում այս պարաձևը կոչվում էր Վերնապար, այսինքն պար դեպի վեր, կամ վեհամբարձ պար:

 

       Արցախում վերի-վերի խաղալ նշանակում է ուրախությունից թռչկոտել:

 

       Հայկական պարերի մեջ թռիչքների և ոստյունների բովանդակությունն ու նշանակումը եղել է պարողների ձգտումը թռիչքների բարձրությամբ մոգական ազդեցություն թողնել բույսերի, թռչունների կենդանիների և ողջ կենդանական աշխարհի, ինչպես նաև սեփական ժառանգության աճի վրա:

 

       Վեր-վեր տեսակի պարաձևը իր արմատներում կապված է ոչ միայն բնության պտղաբերության պաշտամունքի հետ, այլև նախնիների պաշտամունքի հետ և մի շարք շատ հին ժամանակների ոգեպաշտական թատերականացված ներկայացումների հետ:

 

       Վեր-վեր տեսակի պարաձևի նմուշներից մի քանիսում ձեռքերը բռնում են ուսերից` ուս-ուսի, որի ժամանակ պարողները իրենց թաշկինակները, յայլուխները ամրացնում են գոտկատեղից:

 

       Չի կարելի չընդգծել, որ այստեղ պարաշրջանի ձեռքերով փակվածությունը կարող էր կրել նաև նմանակող բնույթ, քանզի այսպիսի շուրջպարը վերաբերվում էր նաև աստղային պաշտամունքին, փոխանցում էր երկնային լուսատուների, ում հետ կապված էր պտղաբերությունը երկրի վրա, ինչպես նաև պսակի ձևը:

 

 

 

 

Sunday the 22nd. Design by JoomlaTemplateMaker.